Մատչելիության հղումներ

Փետրվարի 5-ին Աֆղանստանի և Պակիստանի որոշ հատվածներում տեղացած առատ ձյունը տասնյակ զոհերի պատճառ է դարձել, փակվել են խոշոր ավտոճանապարհներ:

Աֆղանստանում անցած երեք օրերի ընթացքում առնվազն 37 մարդ զոհվել է ձյան, բքի, անձևրների, ձնահյուսերի և սառնամանիքային եղանակների պատճառով: Քաբուլի միջազգային օդանավակայանը փակվել է:

Պակիստանի Չիտրալ քաղաքում ձնահյուսը առնվազն 13 մարդու կյանք է խլել, իսկ Քաբուլ-Քանդահար ճանապարհին ձյան մեջ արգելափակվել է մոտ 250 ավտոմեքենա և ավտոբուս, ոստիկանությունը և զինվորականները քայլեր են ձեռնարկում նրանց փրկելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG