Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան խնդրել է Մատեո Ռենցիին չթողնել վարչապետի պաշտոնը, քանի դեռ Սենատը չի հաստատել երկրի հաջորդ տարվա բյուջեն: Այս մասին ասվում է նախագահական վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Իտալիայի վարչապետը հայտարարեց հրաժարական ներկայացնելու մասին իր առաջարկով անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում պարտությունից հետո: