Թրամփի ստացած առաջին միջազգային շնորհավորական զանգը Եգիպտոսի նախագահից էր

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի, արխիվ

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին այսօր զանգահարել է Դոնալդ Թրամփին, շնորհավորել ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ ակնկալելով ավելի սերտ դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

«ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը խորին երախտագիտություն է հայտնել նախագահին՝ նշելով, որ դա իր հաղթանակի կապակցությամբ ստացած շնորհավորական առաջին միջազգային հեռախոսազանգն էր: Նա ասել է, որ սպասում է [Եգիպտոսի] նախագահի հետ առաջիկա հանդիպմանը», - նշված է Եգիպտոսի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: