Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Թրամփին

Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին

Associated Press-ի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

Պուտինը հույս է հայտնել «միասին աշխատելով դուրս բերել ռուս-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամային վիճակից, ինչպես նաև լուծել միջազգային օրակարգի հրատապ խնդիրներն ու արդյունավետ կերպով դիմակայել գլոբալ անվտանգության մարտահրավերներին»:

Ռուսաստանի նախագահն իր շնորհավորական հեռագրում նաև համոզմունք է հայտնել, որ «փոխադարձ հարգանքի, իրավահավասարության, միմյանց շահերի հետ հաշվի նստելու իրողության վրա հիմնված կառուցողական երկխոսության մեկնարկը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների և ողջ միջազգային հանրության շահերին», նշված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում: