Պաշտոնական Անկարան ողջունել է Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև ձեռք բերված համաձայնությունը

Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Պաշտոնական Անկարան ողջունել է Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև ձեռք բերված համաձայնությունը Սիրիայի հարցով, նախօրեին, թուրքական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Մևլութ Չավուշօղլուի միջև:

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարում է, որ բանակցային այս գործընթացին սերտորեն հետևել է նաև նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում հանդիպելով Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահների հետ: