Անկարան Գյուլենի հարցով պաշտոնապես դիմել է Վաշինգտոնին

ԱՄՆ - Ֆեթուլլահ Գյուլենը զրուցում է լրագրողների հետ, Սեյլորսբուրգ, Փենսիլվանիա, 16-ը հուլիսի, 2016թ․

Թուրքիան պաշտոնապես դիմել է Միացյալ Նահանգներին՝ ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող ընդդիմադիր գործիչ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման պահանջով:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ իշխանությունները Գյուլենի հանցագործություններն ապացուցող փաստեր ունեն: