Ֆրիդ․ Եվրոպան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից ավելի քիչ է տուժել, քան ներկայացնում է Մոսկվան

Դենիել Ֆրիդ, արխիվ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ պատժամիջոցների հարցով հատուկ բանագնաց Դենիել Ֆրիդը հայտարարել է, որ եվրոպական երկրները տուժել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով ավելի քիչ, քան ներկայացնում է Ռուսաստանը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հստակ արտահայտվել է պատժամիջոցների օգտին, որոնք կպահպանվեն այնքան, քանի դեռ Ռուսաստանը չի կատարել Մինսկի համաձայնագիրը, ասել է Ֆրիդը։