Շտայնմայերը առաջարկում է մտածել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու շուրջ

Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն առաջարկել է մտածել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները փուլ առ փուլ հանելու հնարավորության մասին։

Իր առաջարկը Շտայնմայերը կապում է Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերի կատարման առաջընթացի հետ։