Իրաքի բանակը՝ Ֆալուջայի արվարձաններում

Իրաքի զինված ուժերի ստորաբաժանումները շարժվում են դեպի Ֆալուջա, 23-ը մայիսի, 2016թ․

Իրաքի զինված ուժերը երեկ հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել տարածքներ Ֆալուջա քաղաքի արվարձաններում:

Ռազմավարական նշանակություն ունեցող Ֆալուջան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրելու գործողությունը սկսվել է երեկ: