Շտայնմայեր․ ԵՄ-ում աճում են հակառուսական տրամադրությունները

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Եվրամիությունում աճում են հակառուսական տրամադրությունները։

Նա նաև ասել է, որ Ռուսաստանը կարող է վերադառնալ Մեծ ութնյակ, եթե կատարի Ուկրաինայի հակամարտության հարցով Մինսկի համաձայնագիրը։

Ռուսաստանը Մեծ ութնյակից դուրս մնաց Ղրիմի բռնակցման պատճառով․ սկսած 2014-ից Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան և Ճապոնիան հանդիպումներ են կազմակերպում առանց Ռուսաստանի։