Բելգիայի վարչապետը չի ընդունել ՆԳ նախարարի հրաժարականը

Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը չի ընդունել ներքին գործերի նախարար Յան Յամբոնի հրաժարականը:

Բելգիական լրատվամիջոցների փոխանցմամբ, նախարարի հրաժարականի պատճառը թուրքական իշխանությունների հայտարարություններն են, ըստ որոնց՝ ահաբեկիչ եղբայրներից մեկին` Իբրահիմ Ալ Բաքրաուիին, թուրքական ոստիկանությունը դեռ անցած տարի էր ձերբակալել և արտաքսել Եվրամիության տարածք: