Փարիզում մեկնարկել է «նորմանդյան քառյակի» հանդիպումը

Ձախից՝ աջ․ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով, Պավլո Կլիմկին, Ժան-Մարկ Էրո և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, Փարիզ, 3-ը մարտի, 2016թ․

Փարիզում մեկնարկել է «նորմանդյան քառյակի»՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը։

Նախարարները քննարկում են Մինսկի համաձայնագրի դրույթների իրագործումը ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում։

Ֆրանսիան և Գերմանիան լուրջ առաջընթաց են ակնկալում։

«Նորմանդյան քառյակը» հայտարարել է, որ Արևելյան Ուկրաինայում ընտրությունները պետք է անցկացվեն հունիսի վերջին։ Նախարարները կոչ են արել մինչև ապրիլի 30-ը ազատ արձակել բոլոր գերիներին։

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը, իր հերթին, հայտարարել է, որ մինչև ընտրությունները հարկավոր է իրական առաջընթացի հասնել կրակի դադարեցման հարցում։