Ուկրաինայի հարցով հանդիպում Փարիզում

Ձախից աջ՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Լորան Ֆաբիուս, Սերգեյ Լավրով, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր և Պավլո Կլիմկին, արխիվ

Այսօր Փարիզում ակնկալվում է հանդիպում Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների միջև:

Օրակարգում անցած տարվա փետրվարին Մինսկում կնքված խաղաղության համաձայնագիրն է, ըստ որի՝ հակամարտող կողմերը պետք է դադարեցնեին ռազմական գործողությունները Ուկրաինայի արևելքում: Պաշտոնական Կիևը Մոսկվային մեղադրում է համաձայնագիրը ոտնահարելու մեջ: