Վորկուտայի «Սևերնայա» հանքահորում փետրվարի 25-ից 28-ը տեղի ունեցած երեք պայթյունների զոհերի թիվը հասել է 36-ի, 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել 780 մետր խորության վրա՝ մեթան գազի հանկարծակի արտահոսքից:
Ռուսաստանյան Կոմի հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել: