Մոլդովայի նոր վարչապետը խոստանում է կառավարությունը մաքրել կոռուպցիայից

Իոն Ստուրզա, արխիվ

Մոլդովայում նորանշանակ վարչապետ Իոն Ստուրզան խոստացել է մաքրել կառավարությունը կոռուպցիայից, որն այս տարի բանկային խոշոր սկանդալի հանգեցրեց:

Լրագրողների հետ զրույցում նա խոստացել է անել հնարավորը՝ բացահայտելու բանկային համակարգից շուրջ 1 միլիարդ դոլարի գողության պատասխանատուներին և վերադարձնելու այդ գումարը:

Օլիգարխիկ և կոռումպացված խմբավորումների դեմ արդյունավետ պայքարի բացակայության դեպքում, շեշտել է Ստուրզան, «մեծ թվով մարդիկ, կորցնելով հույսը երկրի ապագայի նկատմամբ, կարտագաղթեն»: