Խոդորկովսկու նոր մեղադրանքի մասին լուրերը պաշտոնապես հաստատվեցին

Միխայիլ Խոդորկովսկին հեռուստատեսային ասուլիսի ժամանակ, 9-ը դեկտեմբերի, 2015թ․

Պաշտոնապես հաստատվել են տեղեկությունները, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՅՈւԿՕՍ ընկերության նախկին ղեկավար, ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խոդորկովսկուն:

Վերջինս, ըստ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի, մեղադրվում է 1998 թվականին Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության, նրա օգնականի նկատմամբ մահափորձի կապակցությամբ: Մարկինն ասել է, որ քննության տվյալներով՝ Խոդորկովսկին իր ենթականերին հանձնարարել է կատարել հանցագործությունները:

Ավելի վաղ հերքելով մեղադրանքները՝ Միխայիլ Խոդորկովսկին ասել էր, մասնավորապես, որ նման քայլերով Ռուսաստանի իշխանությունները քաղաքացիներին շեղում են վերնախավում առկա կոռուպցիայից:

Մանրամասները տե՛ս այստեղ