Նախագահը ստորագրել է փոփոխությունները սահմանամերձ գյուղերը հարկերից ազատելու օրենքում

Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկը, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքը:

Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։