Կրեմլը կառուցողական է որակում Ռոհանի-Պուտին հանդիպումը

Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Թեհրանում, 23-ը նոյեմբերի, 2015թ․

Կրեմլը կառուցողական է որակել Իրանի և Ռուսաստանի նախագահներ Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի երեկվա հանդիպումը Թեհրանում:

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ պաշտոնական Թեհրանն ու Մոսկվան դեմ են արտաքին միջամտությամբ Սիրիայում քաղաքական կարգավորման սցենարներ թելադրելուն: