Ռոհանի․ Իրանցիների մեծ մասը աջակցում է Վիեննայի համաձայնագրին

Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ իրանցիների մեծամասնությունը աջակցում է երկրի միջուկային ծրագրի շուրջ հուլիսի 14-ին Վիեննայում ստորագրված համաձայնագրին, որի արդյունքում պետք է թեթևացվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները:

Ռոհանին նաև չի բացառել, որ Իրանը կարող է հետաքրքրված լինել ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման հարցում: