Ադրբեջանի զորախաղերին միացավ զրահատեխնիկան

Ադրբեջանի բանակի ռուսական արտադրության տանկեր, արխիվ

Ադրբեջանում անցկացվող հրամանատարաշտաբային զորախաղերի հերթական փուլում պլանային կարգով և հաստատված երթուղիներով իրականացվել է խոշորամասշտաբ զորավարժություններին մասնակցող զինտեխնիկայի տարբեր տեսակների տեղափոխումը:

Ինչպես հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, զրահատեխնիկան տագնապի ազդանշանով դուրս է բերվել զորամասերի տեղակայման շրջաններից և հաստատված նորմերի պահպանմամբ կարճ ժամկետներում հասցվել է զորավարժությունների անցկացման վայրեր: