Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում


«Ադրբեջանի զինված ուժերը, նպատակ ունենալով ստուգել բոլոր տեսակի զորամիավորումների մարտական պատրաստվածությունը, կիրակի օրը լայնամասշտաբ զորավարժություններ են են սկսել», - ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության, զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 13-ը, դրանցում ներգրավված կլինի 65 հազար զինծառայող, շուրջ 700 միավոր զինտեխնիկա, ավելի քան 500 հրթիռային և հրետանային համակարգ, շուրջ 40 ինքնաթիռ և 50 ուղղաթիռ, 20 նավ և նավակ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ՝ զենիթահրթիռային համակարգերով: Զորավարժությունների ընթացքում, օդային հետախուզություն իրականացնելու նպատակով, օգտագործվելու են նաև անօդաչու թռչող սարքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG