ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եկող շաբաթ քվեարկության կդնի միջուկային համաձայնագիրը

Ջոն Քերրին Ներկայացուցիչների պալատում՝ բրիֆինգի ժամանակ, արխիվ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը եկող շաբաթ քվեարկության է դնելու Իրանի հետ միջուկային հարցի շուրջ կնքված համաձայնագիրը։

Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Քևին ՄըքՔարթին ասել է, թե պալատը հավանության չի արժանացնի համաձայնագիրը։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ավելի վաղ հայտնել էր իր աջակցությունը գործարքին։