Հոռոմի վթարի գործով բեռնատարի վարորդը դատապարտվեց ութ տարվա ազատազրկման

Վթար Գյումրի-Երևան ավտոճանապարհին` Հոռոմ գյուղի խաչմերուկում, 10-ը նոյեմբերի, 2014թ.

Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ութ տարվա ազատազրկման դատապարտեց յոթ հոգու մահվան պատճառ դարձած՝ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանին։

Հիշեցնենք, 2014 թվականի նոյեմբերի 10-ին «Իմէքս-Գրուպ» ընկերության վարորդ Մանվել Վարդանյանն իրեն ամրացված «ԿամԱԶ» բեռնատարով Գյումրի-Երևան ավտոճանապարհին` Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել էր «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «Գազել»-ի ուղևորներից յոթը տեղում մահացել էին, մյուսները տեղափոխվել էին հիվանդանոց։