Իրանի հետ համաձայնագրի դեմ բողոքի ցույց Նյու Յորքում

Նյու Յորքի Թայմս հրապարակը, արխիվ

Հազարավոր իսրայելամետ ցուցարարներ երեկ Նյու Յորքի Թայմս հրապարակում Կոնգրեսից պահանջում էին ձախողել Իրանի հետ կնքված միջուկային գործարքը:

Ըստ համաձայնագրի, հիշեցնենք, Իրանը սահմանափակելու է միջուկային ծրագրի մշակումը, փոխարենը՝ Արևմուտքը թեթևացնելու է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները:

«Սպանե՛ք պայմանագիրը» կոչերով ցուցարարները, որոնց միացել էին Միացյալ Նահանգների հանրապետական քաղաքական գործիչներ, հայտարարում էին, թե պայմանագիրը սպառնալիք է Իսրայելի համար: