Իրանի հետ համաձայնագիրն ուղարկվել է Կապիտոլիում

ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում

Իրանի հետ հուլիսի 14-ին կնքված միջուկային համաձայնագրի տեքստը այսօր Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտից պաշտոնապես ուղարկվել է Կոնգրես` հետագա վավերացման համար:

Ամերիկացի օրենսդիրներն 60 օր ունեն Վիեննայում կնքված համաձայնագիրը հավանության արժանացնելու կամ մերժելու համար:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել ամերիկացի կոնգրեսականներին դեմ քվեարկել ներկայացվող համաձայնագրին: