Հունիսի 23-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Ազգային ժողովի շենքը Երևանում, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ, հունիսի 15-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան։

Ինչպես տեղեկացնում է խորհրդարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, օրակարգում 2015 թվականի հունիսի 16-ին Երևանում ստորագրված «2014 թվականի համար Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումն է: