Այսօր արտահերթ նիստում, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարությունը որոշել է առաջարկել Ազգային ժողովի նախագահին հունիսի 15-ին գումարված խորհրդարանի արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ևս մեկ արտահերթ նստաշրջան:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, առաջարկվում է արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկել մեկ հարց՝ «2014 թ. համար Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացում: