Պեսկով. Մոսկվան փոխադարձ քայլեր կձեռնարկի, եթե ԵՄ-ը երկարաձգի պատժամիջոցները

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Մոսկվան փոխադարձ քայլեր կձեռնարկի, եթե Եվրամիությունը որոշում ընդունի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու կամ ընդլայնելու մասին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Եվրամիության մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը Բրյուսելում համաձայնեցրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու հարցը: Թեև վերջնական որոշումը կայացվելու է երկուշաբթի օրը Եվրամիության արտգործնախարարների կողմից, այն դժվար թե փոխվի: