Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանը ժամանեց Երևան

Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Այսօր Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյձի Տագուչին հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Հանդիպման ընթացքում Նալբանդյանը կարևորել է Երևանում Ճապոնիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը՝ հույս հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ փոխհարաբերությունների զարգացմանը։

ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ, զրուցակիցները անդրադարձել են հայ - ճապոնական օրակարգի տարբեր հարցերի, կարևորել արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդատվությունների անցկացումը:

Երևանում Ճապոնիայի դեսպանությունը, հիշեցնենք, սկսել է գործել այս տարվա հունվարի 1-ից: