Մատչելիության հղումներ

Երևանում սկսել է գործել Ճապոնիայի դեսպանությունը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հունվարի 1-ից Երևանում բացվել է Ճապոնիայի դեսպանությունը: Դեսպանության գործունեության մեկնարկի կապակցությամբ Հայաստան է ժամանել Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Մինորու Կիուչիին, ում այսօր ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայկական կողմը կարևորել է Երևանում դեսպանություն հիմնելու Ճապոնիայի կառավարության որոշումը, ինչն առավել կամրապնդի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։

Պետնախարար Կիուչին նշել է, որ Ճապոնիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, և հենց դրանով է պայմանավորված Երևանում դեսպանություն բացելու որոշումը։

Մինչ այժմ Հայաստանում Ճապոնիայի դեսպանները նշանակվել են համատեղության կարգով, նստավայրը՝ Մոսկվա:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Մինորու Կիուչին նաև փոխանցել է Ճապոնիայի կառավարության ցավակցությունները՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG