Թեքսասում 200 բայքեր է ձերբակալվել

ԱՄՆ, Թեքսաս - Փոխհրաձգության վայրում ոստիկանը մի անձի է ուղեկցում, Ուեյքո, 17-ը մայիսի, 2015թ.

ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի ոստիկանությունը հայտարարել է, որ մոտ 200 բայքեր է ձերբակալվել մայիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո։

Ըստ իրավապահների, ձերբակալվածներից 192-ը կմեղադրվեն կազմակերպված հանցագործության մասնակից լինելու համար։

Ուեյքո քաղաքում մոտոցիկլիստների երկու խմբավորման միջև փոխհրաձգության հետևանքով, հիշեցնենք, 9 բայքեր է զոհվել։