Վաշինգտոնում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում հինգշաբթի օրը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն:

Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում կայացած միջկրոնական աղոթքին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, տարբեր եկեղեցիների առաջնորդներ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի գլխավորությամբ, ամերիկահայ համայնքի հազարավոր անդամներ, ամերիկյան դիվանագետներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ ԱՄՆ-ի մայրաքաղաքի Մայր տաճարում նախադեպը չունեցող այս արարողությունը մեծ խորհուրդ է կրում: Սարգսյանը հավելեց, որ հայ ժողովուրդը արդարության համար իր մեկդարյա պայքարի ընթացքում միշտ զգացել է ամերիկյան ժողովրդի աջակցությունը, և հույս հայտնեց, որ Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է։

Առավել մանրամասն տե՛ս այստեղ