Կիևը և անջատականները կարևորում են հրադադարի ամրապնդումը

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներ Վլադիսլավ Դեյնեգոն (ձախից) ու Դենիս Պուշիլինը Մինսկի հանդիպման ժամանակ, 6-ը մայիսի, 2015թ․

Փետրվարին հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո Մինսկում առաջին անգամ հանդիպել են Ուկրաինայի և ռուսամետ անջատողականների ներկայացուցիչները։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի ու ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները։

Երկու կողմերն էլ կարևորել են ձեռք բերված հրադադարի ամրապնդումը։