«Բոինգ-777» ինքնաթիռի կործանման վայրում ավարտվեցին որոնողական աշխատանքները

Կործանված «Բոինգ-777» ինքնաթիռը, 17-ը հուլիսի, 2014թ.

Դոնեցկի շրջանում՝ «Մալազիական ավիաուղիներին» պատկանող «Բոինգ-777» ինքնաթիռի կործանման վայրում, ավարտվել են որոնողական աշխատանքները։

Վաղը Խարկովից Էյնդհովեն կուղարկվեն զոհվածների մասունքներն ամփոփող վերջին յոթ արկղերը։

Ինքնաթիռը վթարի ենթարկվեց անցած տարվա հուլիսի 17-ին։ Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող ինքնաթիռում եղել է 283 մարդ և անձնակազմի 15 անդամ, բոլորը զոհվել են։