Այսօր «Բարգավաճ Հայաստան»-ի արտահերթ համագումարի ժամանակ կուսակցության նոր նախագահ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը: Նրա թեկնածության քվեարկության արդյունքում ընդամենը մեկ ձեռնպահ արձանագրվեց:
«Հարգելի գործընկերներ, խորհրդակցելով ձեր բոլորի հետ, ես այսօր «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարում եմ ընդդիմություն: Նույնը ես կհայտարարեմ Ազգային ժողովի առաջիկա քառօրյայում՝ օրենքի համաձայն», - իր ելույթում մասնավորապես ասաց կուսակցության նոր ղեկավարը:
Մանրամասները տե՛ս այստեղ: