ՄԱԿ-ը պահանջում է Դոնեցկի միջադեպի թափանցիկ հետաքննություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը դատապարտել է Դոնեցկում երեկ 13 մարդու կյանք խլած և 20 հոգու վիրավորած կրակոցների հեղինակներին:

Ռուս անջատականներն ու ուկրաինական զինուժի ներկայացուցիչները փոխադարձ մեղադրանքներով են հանդես գալիս ավտոբուսի կանգառում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

ՄԱԿ-ը պահանջում է թափանցիկ հետաքննություն: