Մատչելիության հղումներ

Դոնեցկում իրավիճակը լարված է


Գերեվարված ուկրաինացի զինվորները Դոնեցկում, 22-ը հունվարի, 2015թ.
Գերեվարված ուկրաինացի զինվորները Դոնեցկում, 22-ը հունվարի, 2015թ.

Դոնեցկում լարված վիճակ է։ Այսօր քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում պայթյունից զոհվել է առնվազն 7 խաղաղ բնակիչ։ Տուժածների թիվը ճշտվում է։

Ենթադրվում է, որ պայթել է հրետանային արկ։ Անջատականները պնդում են, որ կանգառը ուկրաինացիներն են հրետակոծել։

Հաղորդվում է, որ ուկրաինական ուժերը լքել են Դոնեցկի օդակայանի տարածքը։ Ռուս անջատականները Դոնեցկի փողոցով այսօր տարել են ուկրաինացի գերեվարված զինվորների, փողոցում հավաքված բնակիչները ապակիներ են նետել գերիների վրա և նրանց հասցեին հայհոյանքներ ու անեծքներ հնչեցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG