Շիշկերտ տանող ճանապարհը արդեն երկկողմանի երթևեկելի է

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 15-ի դրությամբ Մ17 միջպետական ավտոճանապարհից դեպի Շիշկերտ տանող ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Նշված ճանապարհահատվածում, հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ փլուզվել էր ճանապարհի հողային պաստառի վերին շերտը: Խոշոր ժայռաբեկորները՝ մոտ 700 խորանարդ մետր ծավալով, երկկողմանի փակել էին ճանապարհը:

Պայթեցման աշխատանքների ավարտից հետո Կապանի ճանապարհաշինական ընկերության
աշխատակիցների կողմից շուրջ երեք օր կատարված մաքրման աշխատանքների
արդյունքում ճանապարհահատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: