Մատչելիության հղումներ

Շիշկերտ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել խոշոր ծավալների փլուզում


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Մ17-ից Շիշկերտ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2-3-րդ կմ երկարությամբ հատվածում տեղի է ունեցել խոշոր ծավալների փլուզում:

Փլուզվել է ճանապարհի հողային պաստառի վերին շերտը: 700 խորանարդ մետր ծավալի ժայռաբեկորները երկկողմանի փակել են ճանապարհի երթևեկելի մասը:

Հաշվի առնելով ժայռաբեկորների խոշոր չափերը՝ նշված ճանապարհահատվածում անհրաժեշտ է կատարել պայթեցման աշխատանքներ, որից հետո«Կապանի ՃՇՇ» ընկերության ճանապարհաշինարարները կմաքրեն ճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG