Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում Լիբանանում հայկական խաղաղապահ ստորաբաժանման տեղակայմանը և Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
«Լիբանանում հայ խաղաղապահների տեղակայումից հետո երկու երկրների միջև հարաբերությունները թևակոխել են նոր ժամանակաշրջան, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում ռազմական բնագավառում համագործակցության զարգացման համար», - ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան մեկնեց հայ խաղաղապահների 32-հոգանոց ստորաբաժանումը։ 32 հոգանոց հայկական անձնակազմն իր ներդրումը կունենա Լիբանանում խաղաղության պահպանման գործում։