Մատչելիության հղումներ

Հայ խաղաղապահները արդեն Լիբանանում են


Հայ խաղաղապահների Լիբանան ճանապարհման արարողությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, 26-ը նոյեմբերի, 2014թ․
Հայ խաղաղապահների Լիբանան ճանապարհման արարողությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, 26-ը նոյեմբերի, 2014թ․

Երեկ երեկոյան Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել և արդեն տեղակայման վայր է ժամանել հայ խաղաղապահների 32-հոգանոց ստորաբաժանումը:

Ինչպես նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում, հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցելու է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈւՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնելու է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում:

Հայկական խաղաղապահ ստորաբաժանման Լիբանան ճանապարհման արարողությանը մասնակցել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլին:

Հայ խաղաղապահները 2004 թվականից ընդգրկված են միջազգային խաղաղապահ առաքելություններում և ներկայումս առաքելություն են իրականացնում ևս երկու երկրում` Աֆղանստանում և Կոսովոյում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG