Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնն ու Թեհրանը միմյանց հետ չեն համաձայնեցնում ռազմական գործողությունները Իրաքում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարում, բայց այդ ահաբեկչական խմբավորման դեմ Իրանի ռազմական ցանկացած գործողություն դրական կլինի։
Քերրին այս մասին խոսել է երեկ Բրյուսելում, Պենտագոնի հայտարարությունից հետո, ըստ որի՝ նշաններ կան ենթադրելու, որ Իրանը Իրաքի տարածքում օդային գործողություններ է իրականացրել «Իսլամական պետության» դեմ։