Ցուցարարները պահանջում են պատժել Մուբարաքին

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ողջունում է իր աջակիցներին Կահիրեի Մաադի ռազմական հիվանդանոց վերադառնալիս, 29-ը նոյեմբերի, 2014թ․

2011 թվականին ցուցարարներին սպանելու մեջ մեղադրվող Եգիպտոսնի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին արդարացնելու վերաբերյալ դատարանի երեկվա որոշումն առաջացրել է հազարավոր քաղաքացիների զայրույթը:

Նրանք ցույցի են դուրս եկել Կահիրեում՝ պահանջելով պատժել Մուբարաքին: Ոստիկանությունը ջրցան մեքենաներն է գործի դրել: