Վաղը կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահները

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Փարիզ, 1-ը հոկտեմբերի, 2013թ.

Վաղը Լեռնային Ղարաբաղի հարցով Փարիզում կայանալիք հանդիպման շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախ` առավոտյան կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ապա` կեսօրին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։

Երեկոյան կկայանա նախագահների եռակողմ հանդիպումը։

Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ նախագահների հանդիպումից հետո կտրվի փակման ընթրիք։

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Ֆրանսիա կմեկնի այսօր։