Վլադիմիր Պուտին. Վիկտոր Յանուկովիչը ռուսական ուժերի աջակցությամբ է փախուստի դիմել

Ուկրաինայի գահընկեց արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Սոչիում խոստովանել է, որ այս տարվա փետրվարին գահընկեց արված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ռուսական ուժերի աջակցությամբ է փախուստի դիմել և տեղափոխվել Ռուսաստանի տարածք։

Պաշտոնական Կիևը պնդում է՝ Յանուկովիչը, նրա ազգականները և մերձավոր շրջապատից ևս մի խումբ մարդիկ Պուտինի գաղտնի հրամանագրով Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել։

Մոսկվան այդ տեղեկությունը չի մեկնաբանում։