Մատչելիության հղումներ

Յանուկովիչը հեռանում է Կիևից

Ուկրաինա -- «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն (ձախից) և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը միմյանց ձեռք են սեղմում երկրում տիրող ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համաձայնագրի ստորագրումից հետո, Կիև, 21-ը փետրվարի, 2014թ.

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր հեռացել է Կիևից` արևելյան Խարկով քաղաքում «խորհրդակցության մասնակցելու համար»:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի նախագահը պլանավորում է մասնակցել «Ուկրաինական ճակատ» միության համաուկրաինական ժողովին: Այս կառույցը հանդիսանում է նախագահի «Ռեգիոններ» կուսակցության հետ փոխկապակցված կազմակերպություն:

Կիևում, մինչդեռ, կրքերը թեժանում են` ցուցարարները մերժել են երեկ հայտարարված քաղաքական համաձայնության պայմանները և սպառնացել են գրոհել նախագահի նստավայրը, եթե Յանուկովիչը հրաժարական չներկայացնի մինչև ժամը 10-ը:

BBC-ն հաղորդում է, որ առավոտյան նախագահի նստավայրը «լքված» տեսք ուներ` այստեղից հեռացվել են վերջին շրջանում մշտական պահպանություն անցկացնող ոստիկանական զորքերը:

Ուկրաինա – Ոստիկանության զորքերը հեռանում են խորհրդարանի մերձակայքի պաշտպանական դիրքերից, Կիև, 21-ը փետրվարի, 2014թ.
Ուկրաինա – Ոստիկանության զորքերը հեռանում են խորհրդարանի մերձակայքի պաշտպանական դիրքերից, Կիև, 21-ը փետրվարի, 2014թ.
Հիշեցնենք` ուրբաթ օրը Յանուկովիչը և ընդդիմադիր առաջնորդները համաձայնություն էին ստորագրել միացյալ կառավարություն կազմելու և մինչև դեկտեմբեր նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Այս համաձայնության շրջանակներում բավարարվել էին ցուցարարների գրեթե բոլոր պահանջները` Ռադան օրենք էր ընդունել, որը ճանապարհ էր հարթում ընդդիմության կալանավորված առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի վաղաժամ ազատ արձակման համար: Խորհրդարանը նաև քվեարկել էր Ուկրաինայի 2004 թվականի սահմանադրությունը վերականգնելու, կալանավորված ցուցարարների նկատմամբ համաներում կիրառելու, ներքին գործերի նախարարին պաշտոնանկ անելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG