Սեպտեմբերի 2-ի մամուլ

Your browser doesn’t support HTML5

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը «Հրապարակ»-ում գրում է. - «Հայ-ռուսական պայմանագիրը, որ ստորագրեցին Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Անատոլի Սերդյուկովը, տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքի վրա, որը համաշխարհային հանրության, այդ թվում Ռուսաստանի, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի կողմից ճանաչված է: Իսկ Ղարաբաղը Հայաստանի սահմաններից դուրս է, այսինքն, այս պայմանագիրը որեւէ կերպ չի առնչվում Ղարաբաղին»: