«Բոինգ»-ի կործանման մեղավորները պատասխան կտան դատարանում․ Մալազիայի վարչապետ

Ուկրաինա - «Մալազիական ավիաուղիներ»-ի կործանված «Բոինգ-777» ինքնաթիռի բեկորները, Դոնեցկի մարզ, 17-ը հուլիսի, 2014թ․

Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազաքը հայտնել է, որ անպայման կպարզեն, թե ինչ է պատահել երեկ երեկոյան կործանված «Բոինգ-777» օդանավին: Նա, մասնավորապես, հայտարարել է․ - «Եթե հաստատվի, որ օդանավը հրթիռակոծվել է, մենք կհասնենք նրան, որ մեղավորները պատասխան տան արածի համար դատարանում»։

Ուկրաինայի իշխանությունները հատուկ հանձնաժողով են ստեղծել ինքնաթիռի կործանումն ուսումնասիրելու համար։