Ասադը վերահաստատում է քիմիական զենքը ոչնչացնելու հանձնառությունը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հարցազրույց է տալիս Fox News-ին, Դամասկոս, 19-ը սեպտեմբերի, 2013թ․

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ երկրի կառավարությունը պատրաստ է իրականացնել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ քիմիական զենքի հարցով ձեռք բերված համաձայնությունը։

Նա ասել, որ քիմիական զենքը ոչնչացնելու համար մեկ տարի և մեկ միլիարդ դոլար գումար է անհրաժեշտ։

Fox News-ի հետ զրույցում Ասադը հերթական անգամ հավաստիացրել է, որ օգոստոսի 21-ին ապստամբներն են քիմիական զենք կիրառել։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, մինչդեռ, այսօր պնդել է, որ սիրիական խնդրի լուծման ռազմական տարբերակը պետք է պահել օրակարգում, քանի որ «դա խթանում է դիվանագիտական և քաղաքական գործընթացները»։