Նոր պատժամիջոցներ Իրանի դեմ

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում

Միացյալ Նահանգների Կոնգրեսում շրջանառության մեջ դրված նոր օրինագծով առաջիկայում Իրանի դեմ պատժամիջոցները է՛լ ավելի կխստացվեն:

Նոր օրինագծի համաձայն՝ իրանական նավթի արտահանումը պետք է մեկ տարվա ընթացքում նվազեցվի օրական ևս մեկական միլիոն բարելով:

Նախագիծը քվեարկության կդրվի այս շաբաթ, սակայն ամերիկյան աղբյուրները չեն բացառում դրա հետաձգումը:

Պատժամիջոցների փաթեթը Ներկայացուցիչների տանը շրջանառության մեջ է դրվում Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունից հաշվված օրեր առաջ: